Ֆաբիո Կապելո. Ի տարբերություն «Յուվենտուսի», «Բարսելոնան» չգիտի պաշտպանվել
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում տուրինցիների և «Բարսելոնայի» մրցավեճին:
«Ի տարբերություն «Յուվենտուսի», «Բարսելոնան» չգիտի, թե ինչպես պաշտպանվել: «Յուվենտուսը» չպետք է թուլացնի զգոնությունը ընդհուպ մինչև 95-րդ րոպեն, քանի որ կատալոնացիները կարող են վճռել հանդիպման ելքը 3-4 րոպեի ընթացքում:
Ես տեսա «Յուվենտուսի» ոչ-ոքին «Նապոլիի» հետ, և տուրինցիների խաղն ինձ դուր չեկավ: Նրանք շատ թույլ տեսք ունեին և գնդակը վատ էին պահում:
«Նապոլին» լավ էր պրեսինգի դիմում և եթե «Բարսելոնան» էլ նույնը անի, ապա «Յուվենտուսի» մոտ պրոբլեմներ կլինեն», ասել է Կապելոն: