Իգնատի Առաքելյանը կարծում է, թե կպահպանի գյուղնախարարի պաշտոնը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կշարունակի լինել գյուղատնտեսության նախարար, թե ոչ:
Առաքելյանի կարծիքով՝ նոր ձևավորվող Կառավարության կազմում ինքը լինելու է: Թե որն է համարում իրեն գործադիրում պահելու գլխավոր պատճառը, Առաքելյանը սկզբում դժվարացավ պատասխանել. «Ես չեմ գնահատողը, ասում եք' կարծում եք, ասում եմ՝ այո»:
Մեր դիտարկմանը՝ ՀՀԿ- ական լինելը դեր խաղացել է պաշտոնը պահպանելու հարցում, նա նշեց. «Ոչ, աշխատանք անելը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]