Կիմ Չեն Ինը հրամայել է զինվորականներին, որպեսզի պատրաստ լինեն «թշնամու ողնաշարը կոտրելուն»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ծանոթացել է փոքր կղզիներում հրետանային զորամասերին և ասել, որ քննարկվում է Հարավային Կորեային հարված հասցնելու ծրագիրը: Այս մասին հայտնում է Газета.ru-ն:
Ստուգայցից հետո Կիմ Չեն Ինը կոչ է արել զինվորներին լինել ամբողջական մարտական պատրաստվածության:
Նա նշել է, որ «Հյուսիսայի Կորեայի ազգային բանակի էլիտար հրետանային ստորաբաժանումները, որոնք պաշտպանում են հարավ-արևմտյան ճակատային գիծը, պետք է լինեն մարտական ամենաբարձր պատրաստվածության, որպեսզի առաջին իսկ հրամանի դեպքում ջարդեն թշնամու ողնաշարը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է պատմության մեջ ամենամեծ հրետանային զորավարժությունները: