211652_close_icon
views-count2910 դիտում article-date 10:25 06-06-2017

ՀՀ-ն կհայտնվի ծանր կացության մեջ, եթե կրկին հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արևմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել: Հայաստանի մասով պետք է սպասել, որ ՌԴ-ն կփորձի մինչև 2018թ. վերջնական տեսքի բերել Հայաստանում ռուսական ուղղվածություն ունեցող քաղաքական որոշումներ կայացնողների խումբը, որպեսզի բացառի իր համար անցանկալի զարգացումները, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի մանդատը»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ հավելելով, որ եթե «առանց այդ էլ իմիջային խնդիրներ ունեցող» Հայաստանն այս անգամ էլ հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից՝ «Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր