«Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպանը ներողություն է խնդրել գոլի ռասիստական տոնելու համար
Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն մեկնաբանել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում՝ Պորտուգալիայի հետ խաղում (2:2, 11մ.՝ 5:4) իր գոլի շուրջ աղմուկը:
«Ռեալի» 18-ամյա խաղացողը 50-րդ րոպեին գոլ խփելուց հետո նեղ աչքեր էր ցուցադրել: Մրցաշարն ընթանում է Հարավային Կորեայում:
«Դա ռասիստական ժեստ չէր: Դա մասնավոր ուրախություն էր ընկերների համար:
Ես կցանկանայի ներողություն խնդրել: Ես ռասիստական որևէ մտադրություն չեմ ունեցել», ասել է Վալվերդեն: