211652_close_icon
views-count3783 դիտում article-date 17:02 06-06-2017

Պետեր Բոսը գլխավորեց Դորտմունդի «Բորուսիան»

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց Պետեր Բոսին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 53-ամյա հոլանդացի մասնագետի հետ 3-ամյա պայմանագիր է կնքվել: «Բորուսիան» «Այաքսին» 3 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի: Բոսը գերմանական ակումբում տարեկան կվաստակի 4 միլիոն եվրո: «Այաքսում» իր մեկնարկային մրցաշրջանում Բոսը թիմին հասցրեց մինչև Եվրոպայի Լիգայի եզրափակիչ: Մինչ այդ նա մարզել է «Դե Գրաֆսհապը», «Վիտեսը» և «Մակաբին», ինչպես նաև եղել է «Ֆեյենորդի» տնօրենը: Նշենք, որ Տոմաս Տուխելին պաշտոնանկ անելուց հետո «Բորուսիան» պետք է գլխավորեր Լյուսիեն Ֆավրը, սակայն «Նիցան» վերջինիս բաց չթողեց:

Նմանատիպ նյութեր