211652_close_icon
views-count11067 դիտում article-date 00:49 07-07-2017

Եվրոպայի լիգա. «Շիրակը» մոտ էր անակնկալին, սակայն բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» Սլովենիայի «Գորիցայի» հետ մրցավեճում շատ մոտ էր հաղթանակին, բայց խաղավերջում գոլ բաց թողեց և այն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Նշենք, որ երկու կարմիր քարտի պատճառով գյումրեցիները խաղն ավարտեցին 9 հոգով: Առաջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվել էր 0:2 հաշվով ևերկու խաղերի արդյունքով նույնպես դուրս մնաց մրցաշարից: Այսպիսով, եվրագավաթներում հանդես եկած հայկական չորս թիմերից պայքարը երկրորդ փուլում կշարունակի միայն Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը»՝ Չեմպիոնների լիգայում: [b]Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում [/b] «Գորիցա» (Սլովենիա) - «Շիրակ Գյումրի» (Հայաստան)՝ 2:2 (2:0) Մարկո Պրլևիչ, 13, ինքնագոլ, Բեդե Օսուջի, 90+2 - Մոհամեդ Կաբա, 34 , Վահան Բիչախչյան, 56
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր