211652_close_icon
views-count4320 դիտում article-date 19:24 07-07-2017

Համբուրգում բողոքների ժամանակ առնվազն 130 ոստիկան Է տուժել

Համբուրգում բողոքավորների հետ ընդհարումների ընթացքում վիրավորված ոստիկանների թիվը հասել Է 130-ի, ձերբակալվել է 37մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկաններից մեկի վրա պայթակ Է ընկել, նա ստացել Է մարմնի ընդարձակ մասի և ցանցաթաղանթի այրվածքներ: Նշենք, որ Համբուրգում գործում են կազմակերպված ագրեսիվ խմբեր, դրանք փորձում են ճեղքել-անցնել Միջազգային առևտրական կենտրոնի շենք, որտեղ տեղի Է ունենում G20-ի գագաթնաժողովը: Հարձակումներ են կատարվել մի քանի ոստիկանական ավտոմոբիլների վրա, ծառայական ուղղաթիռ Է գնդակոծվել ազդանշանային հրթիռով:

Նմանատիպ նյութեր