Հարավային Օսիայի պատերազմը հրահրել է Սաակաշվիլին. Նինո Բուրջանաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ 2008 թվականին Հարավային Օսիայում պատերազմը հրահրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Այդ ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը պետք է կրի, առաջին հերթին, հենց նա»,-RT-ին տված հարցազրույցում ասել է Բուրջանաձեն։
Վերջինս նշել է, որ չնայած ԵՄ-ի ուսումնասիրող հանձնաժողովի տված եզրակացությանը, Վրաստանում փորձում են խուսափել հակամարտության մեջ Սաակաշվիլիի իրական դերի մասին խոսելուց։