211652_close_icon
views-count5052 դիտում article-date 19:40 08-08-2017

Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությունները. արդյունքներն ամփոփվել են

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2017 թվականի առաջին կիսամյակում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿՌԲՀ նախագահ Սահակ Օհանյանը մանրամասն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, զինվորական ծառայության պիտանելիության որոշման նպատակով անցկացված փորձաքննությունների արդյունքներին և համեմատական զուգահեռներ է անցկացրել նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշների հետ։ Նա նաև ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված որոշ առաջարկներ, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։ Ամփոփելով հաշվետվությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինվորական ծառայության պիտանելիության և զինծառայողների առողջական վիճակի օբյեկտիվ գնահատման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցման տեսանկյունից բարձր է գնահատել կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի իրականացրած բժշկական փորձաքննությունների նշանակությունը, ինչպես նաև կարևորել է ԿՌԲՀ աշխատանքների որոշ ուղղություններում նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր