Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգեց Կուբայի դեմ սահմանված առևտրային էմբարգոն։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ Տան մամուլի ծառայությանը։
«Ես որոշում եմ կայացրել այն մսին, որ Կուբայի դեմ էմբարգոյի շարունակումը պատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին»,-ասված է Թրամփի հրամանում։
Հիշեցնենք, որ 1 տարի առաջ նույն հրամանը ստորագրել էր նաև նախկին նախագահ Բարաք Օբաման։