Իսպանիայի առաջնություն. Սենսացիա Մադրիդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության երրորդ տուրը մեկնարկեց խոշոր սենսացիայով. Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Լևանտեին»՝ 1:1:
Հաշիվը 12-րդ րոպեին բացեցին հյուրերը: Շուտով Լուկաս Վասկեսը խփեց պատասխան գնդակը, և այս հաշիվը անփոփոխ մնաց մինչև խաղի վերջը:
«Ռեալի» ձախորդությունները սրանով չավարտվեցին. վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, իսկ Մարսելոն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ:
Այս խաղից հետո «Ռեալը» 5 միավորով «Լևանտեի» կիսում է 4-5-րդ տեղերը: «Ռեալ Սոսյեդադն» ու «Բարսելոնան» ունեն 6-ական միավոր և 1 խաղ պակաս:
[b]Իսպանիայի առաջնություն, 3-րդ տուր
[/b]
«Ռեալ» - «Լևանտե»՝ 1:1
Լուկաս Վասկես, 36 - Իվան Լոպես, 12