211652_close_icon
views-count13841 դիտում article-date 10:27 10-10-2017

«Արարատ» հյուրանոցում տեղի ունեցավ Արշակ Դաբաղյանի անվան «Մայր Մանե» կազմակերպության տոնական միջոցառումը. ներկա էին մեծ թվով հերոսների ընտանիքների անդամներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, «Արարատ» հյուրանոցում կայացավ Արշակ Դաբաղյանի անվան «Մայր Մանե» կազմակերպության տոնական միջոցառումը, որը 3 խորհուրդ էր կրում: Նախ, այս տարի լրանում է կազմակերպության 5-ամյակը, այնուհետեև, երեկ կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանի 55-ամյակն էր և մանկավարժությամբ զբաղվելու 20-ամյակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր կազմակերպության անդամներ են, ինչպես նաև Ապրիլյան պատերազմում հերոսի մահով ընկած մեծ թվով առյուծ զինվորների ընտանիքների անդամներ՝ Հայաստանի տարբեր քաղաքաներից և գյուղերից և, իհարկե, հոբելյարի հարազատները: Միջոցառմանը իրենց կենդանի կատարումներով հյուրերին զարմացրին Մ. Ստեփանյանի սաները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր