Մեսին ներողություն է խնդրել Դրիուսիից՝ լուսանկարվելիս չճանաչելով նրան
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ներողություն է խնդրել «Զենիթի» արգենտինացի հարձակվող Սեբաստյան Դրիուսիից՝ համատեղ լուսանկարվելիս չճանաչելով նրան:
21-ամյա հարձակվողը Մոսկվայում Մեսիին խնդրել է միասին նկարվել, և Լեոն իր հայրենակցին չի ճանաչել, քանի որ նա գլխարկով է եղել:
«Ես ճանաչում եմ Սեբաստյանին, ու անհարմար բան ստացվեց, որ չճանաչեցի նրան: Երբ նա մոտեցավ ինձ, մտածեցի, թե նա հերթական մարդն է, որը ցանկանում է ինձ հետ նկարվել:
Բոլոր դեպքերում, մեզ նույն մարդն է տատուներ անում, նախկինում մենք իրար հետ նամակագրություն ենք ունեցել: Ես հետո Ինստագրամում տեսա լուսանկարը և ներողություն խնդրեցի նրանից», ասել է Մեսին: