Բեյլի յուրաքանչյուր խաղ «Ռեալին» արժենում է ավելի քան միլիոն եվրո
As պարբերականը հաշվել է, թե որքան գումար է վերջին 4 տարում «Ռեալը» ծախսել կիսապաշտպան Գարեթ Բեյլի վրա:
Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին 2013թ. հունվարին ձեռք էր բերել 100,7 մլն եվրոյով: «Ռեալում» դրանից հետո մինչ այժմ Բեյլը 19 անգամ վնասվածք է ստացել:
Հաշվի առնելով աշխատավարձը և այլ ծախսերը, Բեյլը ներկա պահին ակումբի վրա արժեցել է 168,6 մլն եվրո՝ 4 տարում մասնակցելով 159 հանդիպման: Նրա յուրաքանչյուր խաղ արժենում է 1 060 377 եվրո:
Այս ընթացքում Բեյլը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունն ու Եվրոպայի Սուպերգավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի առաջնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը: