Ժիրինովսկին առաջարկել է Վոլգոգրադը վերանվանել Ստալինգրադ
Հարկավոր է Վոլգոգրադին վերադարձնել նրա պատմական անվանումներից մեկը՝ վերանվանել այն Ցարիցին կամ Ստալինգրադ, հայտարարել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ի դեպ, երկրորդ տարբերակը նախընտրելի է, քանի որ քաղաքը հենց այդ անվան տակ է համաշխարհային պատմություն մտել մեծ ճակատամարտի ժամանակ և հենց Ստալինգրադն է դարձել ռուսական ուժի, կամքի, հայրենասիրության, անհաղթելիության խորհրդանիշ»,-գրել է ՌԴ նախագահի թեկնածու Ժիրինովսկին։
Հավելել է, թե ոչ մի դեպքում չպետք է հին անվանումը վերականգնել՝ կապելով այն Իոսիֆ Ստալինի հետ։