Արսեն Վենգեր. Մխիթարյանը միանշանակ կլինի «Էվերթոնի» հետ խաղի մեկնարկում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» հետ հանդիպմանը թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մասնակցությանը:
«Մխիթարյանը վաղը խաղադաշտ կմտնի: Ինչ վերաբերում է Օբամեյանգին, ապա նա իրեն այնքան էլ լավ չի զգում: Նրա հարցը կքննարկենք բժշկական շտաբի հետ:
Ինչ վերաբերում է Օբամեյանգ-Մխիթարյան համագործակցությանը, ապա «Արսենալը» հարձակողական թիմ է, հուսով եմ, որ նրանք կկարողանան ստեղծել այն հրաշալի փոխըմբռնումը, որն ունեին «Բորուսիայում»:
«Արսենալ»-«Էվերթոն» հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին: