Գյումրին շարունակում է փոխվել, հաջորդը Վանաձորն է, և այսպես շարունակ...Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/menua1/posts/1576088942460175?_rdc=1&_rdr]էջում [/url]գրել է. «Վարչապետ Կարապետյանը շարունակում է հետևողականորեն փոխել Գյումրու ապագան՝ դարձնելով այն տուրիստական և շնչող քաղաք:
Նախ վարչապետը Գյումրու պատմական կենտրոնը վերականգնելու գործընթաց սկսեց, իսկ Հայաստանում Գյումրու կենտրոնի պես հին և գեղեցիկ քաղաքներ կարելի է ասել՝ չունենք, և այս իմաստով Գյումրու կենտրոնը եզակի է, և իսկապես կարող է գրավել տուրիստներին, իսկ այսօր էլ գործարկվեց Երևան-Գյումրի նոր, ժամանակակից գնացքը, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին՝ Հայաստանի մայրաքաղաքն ու հյուսիսային հայրաքաղաքը միմյանց կապելով երկուժամյա հարմարավետ գնացքով:
Լինելով նոր գնացքի առաջին ուղևորներից՝ վարչապետ Կարապետյանը սկսիզբ դրեց Գյումրի հասնելու նոր և հարմարավետ փոխադրամիջոցին , որը վստահաբար փոխելու է Գյումրու կյանքը : Այսուհետ Երևան ժամանող տուրիստների մեծ մասը օգտվելով նոր գնացքի ծառայություններից՝ կգնան Գյումրի, կտեսնեն պատմական քաղաքի հին կենտրոնը, սուրճ կխմեն, փող կծախսեն...
Այո՛, վարչապետը ճիշտ ճանապարհ է ընտրել Գյումրին զարգացնելու և, եթե այս փորձը կիրառվի նաև Հայաստանի մյուս քաղաքների զարգացման պլանում և վերջապես կհաջողվի լուծել Հայաստանի համաչափ զարգացման տեսլականը:
Եվրոպան հենց նման կոմունիկացիաների արդյունքում է զարգացել և ստացել այսօրվա՝ բոլորի կողմից սիրված տեսքը:
Գյումրին փոխվում է, հաջորդը՝ Վանաձորն է, և այսպես շարունակ...»։