Ռեփ-երգիչ Տիմատիի Gelandewagen ամենագնացը Մոսկվայում վթարի արդյունքում այրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի կենտրոնում ռեփ-երգիչ Տիմատիի Mercedes Gelandewagen մեքենան վթարի է ենթարկվել և այրվել: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Վթարը տեղի է ունեցել Դանիլովյան շուկայի մերձակայքում: Մեծ արագությամբ ընթացող Gelandewagen-ը, որտեղ գտնվել են Տիմատի թիկնապահները, հարվածել է տաքսի մեքենային և մի քանի վայրկյան անց այրվել: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ:
Ամենագնացի վարորդը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այլ տուժածներ չկան: