Ժոզե Մոուրինյո. Կարծում եմ, Ռուսաստանի հավաքականը խմբում 2-րդ տեղ կգրավի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել 2018թ. աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի հեռանկարների մասին:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը խմբից դուրս կգա երկրորդ տեղով: Վճռական հանդիպումը նրան համար կլինի Եգիպտոսի հետ դիմակայությունը», ասել է Մոուրինյոն:
Պորտուգալացի մասնագետի կարծիքով, А խմբում առաջին տեղը կգրավի Ուրուգվայի հավաքականը:
ԱԱ-2018-ը կմեկնարկի հունիսի 14-ին: