211652_close_icon
views-count6473 դիտում article-date 23:45 08-08-2018

Միչիգանում Մարի Մանուկյանը փրայմերիզ է հաղթել

Ծագումով հայ Մարի Մանուկյանը փրայմերիզ է հաղթել և կմասնակցի Միչիգան նահանգի Խորհրդարանի ընտրություններին: Հաղորդում է [url=https://armenianweekly.com/2018/08/08/manoogian-wins-democratic-primary-in-michigan/]Armenian Weekly[/url]-ն: Մանուկյանը 53% ձայնով հաղթել է Նիկոլ Բեդիին: «Ես այնքան ոգևորված եմ մեր թիմի վերջին մի քանի շաբաթվա աշխատանքից»,- ասել է Մանուկյանը: «Մենք բախեցինք ավելի քան 16,500 դռներ և հասանք հազարավոր ընտրողների: Ժողովրդավարական թեկնածու դառնալը պատիվ է»: Մանուկյանը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը։ Նոյեմբերին Միչիգան նահանգի Խորհրդարանի ընդհանուր ընտրություններում նրա հակառակորդը կլինի կլինի հանրապետական թեկնածու Դեյվիդ Վոլկինսոնը: Մարին 10 տարի ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների կազմակերպած ծրագրերում։

Նմանատիպ նյութեր