Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 25-ին, ժամը 01։21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 52/1 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն իր բնակարանում ընկել է և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և Ա. Վ.-ին (ծնված 1929 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: