211652_close_icon
views-count2197 դիտում article-date 20:30 16-09-2026

2025 թվականին բացահայտվել է ավտոմեքենաներից հшփշտակություններ կատարող 37 խումբ, 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 43 խումբ, սա մեր որդեգրած քաղաքականության արդյունքն է․ ՆԳ նախարար

2025 թվականին բացահայտվել է ավտոմեքենաներից հափշտակություններ կատարող 37 խումբ, իսկ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 43 խումբ, սա մեր որդեգրած քաղաքականության արդյունքն է, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Եթե համեմատենք 2025 թվականի առաջին կիսամյակը և 2026 թվականի առաջին կիսամյակը, 462 դեպքով նվազում ունենք, որը կազմում է 33.4 տոկոս»,- ասաց նախարարը։

Սարգսյանն ընդգծել է, որ թվերից բացի կարևոր են նաև կիրառվող մեթոդաբանությունն ու կայացված որոշումների արդյունավետությունը։

«Վստահ եմ՝ Ազգային ժողովի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի մենք կարողանանք նվազման որոշակի ազդակներ ունենալ։ Ես չեմ ասում՝ միտումներ, որովհետև դեռ վաղ է գնահատել միտումները, բայց ազդակներ ունենալ»,- նշեց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր