211652_close_icon
views-count4013 դիտում article-date 23:53 09-09-2018

Ոստիկանները բռնել էին գրպանահատությունից մեկ ժամ անց

Սեպտեմբերի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ րոպեներ առաջ երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ փող կար: Սակայն այդ ամենը հայտարարելուց հետո, տուժողը տարօրինակ կերպով հրաժարվել էր հաղորդում տալ: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրապանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Արտակ Կ-ն: Կասկածյալը ժամը 21:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն ու բաց թողնվել: Գողոնը մասամբ առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր