Փրկարարներն ավտոմեքենայի մոտից հայտնաբերել են 45 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք
Սեպտեմբերի 9-ին, ժամը 00:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 12/9 հասցեի մոտակայքում կայանած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մոտ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենայի մոտից հայտնաբերել են 45 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: