211652_close_icon
views-count3440 դիտում article-date 20:24 09-09-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հրեական Նոր տարվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը։ Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է մեր երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։ Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, որ գալիք տարին լինի խաղաղ աշխատանքի, արդար վաստակի և երջանկության տարի»,- նշված է վարչապետի ուղերձում:

Նմանատիպ նյութեր