Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել. Tert.am
Ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Դուշեթի շրջանում (Մցխեթ-Մթիանեթ շրջան), որի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, ևս չորսը վիրավորվել են:
Այս մասին հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/09/Georgia/2786225]Tert.am[/url]-ը՝ հղում անելով Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը:
Ինչպես հաղորդվում է, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու վրա, որը տանում է դեպի ռուս-վրացական սահման: Մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին: Վթարի հետևանքով զոհվածը Հայաստանի 55-ամյա քաղաքացի է եղել:
Մարդատար մեքենայի մյուս երեք ուղևորը, որոնք նույնպես ՀՀ քաղաքացիներ են, վիրավորվել են: Առկա տեղեկությունների համաձայն՝ տուժածների մեջ երեխա և հղի կին կա: Աննշան վնասվածքներ է ստացել նաև բեռնատարի վարորդը: Տուժածներին տեղափոխել են Դուշեթիի շրջանային հիվանդանոց: