Վարչապետն այցելել է Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ», նշել է վարչապետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/09/1104853/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնութւյան բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: