TOYOTA C-HR-ի երջանիկ շահողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Adjarabet.am ընկերության կազմակեպած բոնուսային խաղարկությունը՝ «Շահող Դեպոզիտ» ակցիան, հավասար հնարավորություն էր տալիս բոլոր մասնակիցներին՝ շահելու դրամական շահումներ կամ 2018թ. Տոյոտա C-HR ավտոմեքենա։
Ակցիան տևեց 2 շաբաթ, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում կատարելով օրական առնվազն 1000 դեպոզիտ՝ յուրաքանչյուր Մասնակից ձեռք բերեց բոնուսային խաղարկության օրական 1 տոմս։
Արդյունքում, յուրաքանչյուր շաբաթվա ամփոփումից հետո բոլոր մասնակիցները ունեցան հավասար քանակությամբ՝ առավելագույնը 7 բոնուսային խաղարկության տոմս։
Երկու բոնուսային խաղարկություններից յուրաքանչյուրի ընթացքում մասնակիցները շահեցին չորս 500,000 դրամ և գլխավոր մրցանակը՝ 2018թ. Տոյոտա C-HR ավտոմեքենա։