«Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպությունը ցավակցական ուղերձ է հղել Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացանք մեր մարտական ընկեր Արայիկ Խանդոյանի մահվան մասին:
Կյանքից հեռացավ նշանակալի հետք թողած մի գործիչ, որն իր եռանդն ու փորձը ծառայեցրեց իր երկրին՝ անտարբեր չմնալով Հայաստանի ճակատագրի հանդեպ:
Արայիկ Խանդոյանն իր ծանրակշիռ ներդրումն ուներ կամավորական ջոկատների կայացման և Հայաստանի անվտանգության ու զարգացման գործում։ Չխուսափելով դժվարին իրավիճակներում պատասխանատվություն ստանձնելուց՝ նա վաստակել է հասարակության հարգանքը և Արցախյան ազատամարտի խորհրդանիշներից մեկը լինելու իրավունքը։
Արայիկ Խանդոյանի մահը մեծ կորուստ է բոլորիս և հատկապես ազատամարտիկներիս համար: «Սասունցի Դավիթ» ջոկատի կամավորականներն իրենց խորին ցավակցությունն եմ հայտնում և անկեղծորեն վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին:
[b]«Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպության նախագահ
Համլետ Հովսեփյան[/b]