Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան։
Ավանը տեղակայված է Ազատության հրապարակում։ Այստեղ մի քանի տասնյակ տաղավարներում ներկայացված են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մասնակից-երկրների մշակույթը, արվեստը, կրթությունը, տնտեսությունը։
Ավանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել նախօրեին։ Այսօր ավանում Հայաստանում ֆրանսերենի կիրառմանը նվիրված միջոցառում է։