211652_close_icon
views-count3970 դիտում article-date 19:00 26-10-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը: Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն էր: Ոստիկանության պետը նշեց, որ անթույլատրելի է համարում ցանկացած ծանր հանցագործությունը, իսկ, եթե լինում են նման դեպքեր, ուրեմն թերանում է նաև ոստիկանությունը: Վալերիյ Օսիպյանը կարևորեց ինչպես հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացումը, այնպես էլ դրանց կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Ոստիկանության պետին զեկուցվեց մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, խոսվեց իրավապահ այլ գերատեսչությունների հետ համագործակցության մասին: Քննարկվեց նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակն ու այլ հարցեր: Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր