Խորեն Հովհաննիսյան. Ինչո՞ւ պարտվեցինք Ջիբրալթարին. Մխիթարյանին հարցրե՛ք. Armsport
Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ծավալուն հարցազրույց է տվել Матч ТВ-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և թիմի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/11/11/Khoren-Hovhannisyan/928475]Armsport.am[/url]-ը:
[b]- Տեսե՞լ եք, թե Մխիթարյանն ինչպես խաղաց «Լիվերպուլի» հետ:
[/b]
- Իսկ դու՞ք:
[b]- Տեսել եմ:
[/b]
- Եվ ի՞նչ կասեք:
[b]- Ոչ այնքան լավ:
[/b]
- Եթե ես նման բան ասեմ, ինձ ճիշտ չեն հասկանա: Ավելի լավ է`Դուք: Նրա մոտ չի ստացվում Անգլիայում: Բայց դեռ լավ ելույթներ կունենա, հավանաբար:
[b]- Ինչպե՞ս կարելի էր պարտվել Ջիբրալթարին:
[/b]
- Մխիթարյանին պետք է հարցնեք: Դուք նրանց թիմը տեսա՞ք: Մենք ձեզ հետ դուրս գայինք խաղադաշտ, կհաղթեինք: Վերջին շրջանում մեր հավաքականը մի մարտավարություն ունի. արագ գոլ խփել: Ջիբրալթարին դժվար է արագ գոլ խփել, համաձայն եմ: Այդ իսկ պատճառով պետք է հետևություններ անեն, ունենան այլ պլան:
Հիմա Մակեդոնիային հաղթեցին: Ամեն ինչ լավ է, այո՞: Ոչ: Հաջորդ խաղին դաշտ դուրս կգան առանց հետևությունների:
[b]- Չե՞ք հավատում Գյուլբուդաղյանցին:
[/b]
- Ինձ ինչու՞ հավատալ: Կարևորը` ֆեդերացիան հավատա: