211652_close_icon
views-count1792 դիտում article-date 15:25 26-11-2018

Ոստիկանները 2000 ընկուզենի են տնկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն: Նման դեպք արձանագրելուն պես իրավապահները համալիր որոնողական աշխատանքներ են ձեռնարկում: Ծառահատողները հայտնաբերվում և պատասխանատվության են ենթարկվում: Բայց դրանից կոտրված ու կտրված ծառերը չեն ապաքինվում, անտառը չի վերականգնվում: Այս խնդրով մտահոգ ոստիկանության ծառայողներն օրերս այլ միջոցառում իրականացրին: Նոյեմբերի 12-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախաձեռնությամբ, Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնում ոստիկանության ծառայողները, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների, մարզպետարանի ու բնապահպանության աշխատակիցների հետ, ծառատունկ կազմակերպեցին: Ծառատունկի ընթացքում երկու հեկտարի վրա տնկվել է ընկուզենու 2000 տնկի: Հայաստանը հարուստ չէ անտառային պաշարներով: Միասին պահպանենք հայրենի բնությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր