211652_close_icon
views-count2883 դիտում article-date 10:29 12-12-2018

ՀՀԿ-ն ուտում է այն ճաշը, ինչ եփել է․ իրական ընդդիմությունը ծնվելու է ՔՊ ներսից․ Կ․ Քոչարյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Այն, որ ասում են ընդդիմություն չկա, այդպես չեմ կարծում, քանի որ հասարակության մի զանգված անպայման մտածում է՝ ընդդիմությունը նա է, որ պիտի հայհոյի: Ընդդիմությունը նաև կառուցողական պիտի լինի: Նա պիտի առաջարկի հարցերի լուծման՝ իշխանությունից տարբեր ճանապարհներ»,- երեկ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ ամեն ինչ կանխատեսելի էր: Այն առնչությամբ, որ որոշ քաղաբական ուժեր հայտարարում են անհամապատասխանությունների մասին, Կարեն Քոչարյանն ասաց. «Այս ընտրությունների հասարակական ընկալումն այնքան լեգիտիմ է, որ քանի թերթիկ ուզում են ներկայացնեն, միևնույն է»: Անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «ՀՀԿ-ն ուտում է այն ճաշը, ինչ եփել է, բայց դա դեռ չի նշանակում, որ ՔՊ-ն պետք է շարունակի օգտվել դրանից»: Ըստ Կարեն Քոչարյանի՝ խանդի տեսարաններ լինելու են ՔՊ-ում. մեկն ասելու է՝ ես քայլել եմ, մյուսն ասելու է՝ ես եմ քայլել: Ըստ Կարեն Քոչարյանի՝ իրական խորհրդարանական ընդդիմությունը ծնվելու է հենց ՔՊ ներսից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր