211652_close_icon
views-count5827 դիտում article-date 20:58 12-12-2018

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ. Խ.-ն հերթական դատական նիստին մասնակցելու առիթով հերթապահ մասնաշենքի զուգարանից դուրս գալուց հետո ՔԿՀ աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված: Փաստի առիթով ԱԱԾ է հրավիրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող վաշտի ոստիկան, ոստիկանության ենթասպա Գ. Ս.-ն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր