211652_close_icon
views-count2188 դիտում article-date 22:34 12-12-2018

Այս ընտրություններով հայ ժողովուրդն ապացուցեց, որ լիովին կիսում է եվրոպական արժեհամակարգը. Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ

Դեկտեմբերի 11-ին Բեռլինի խորհրդանիշ դարձած կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր Ծննդյան տոներին նվիրված համերգ: Միջոցառման գլխավոր հյուրը Գերմանայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն էր: Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես եկավ բացման խոսքով, որում անդրադարձավ նաև հայաստանյան իրադարձություններին և վերջին օրերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Նա մասնավորապես նշեց, որ այս ընտրություններով հայ ժողովուրդն ապացուցեց, որ լիովին կիսում է եվրոպական արժեհամակարգը: Դեսպանն իր ելույթում անդրադարձավ այսօրվա աշխարհում երիտասարդության դերին և պատասխանատվությանը, ինչպես նաև հայաստանյան իրադարձություններին հայ երիտասարդության կարևոր դերակատարությանը: Իր խոսքում Աշոտ Սմբատյանը կարևորեց հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցու դերը` ընդգծելով, որ Հայաստանն առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և քրիստոնեական արժեքները մեծ դեր են խաղում հայ ժողովրդի և Հայաստանի կյանքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր