Նախարարներին կից հասարակական խորհուրդներ կստեղծվեն
Կառավարության նիստում այսօր որոշվեց քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից ստեղծել հասարակական խորհուրդներ:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ հասարակական խորհուրդը աջակցելու է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:
«Հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ խորհուրդը քննարկելու է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ, ներկայացնելու առաջարկություններ և դիտողություններ»,- ասաց Զեյնալյանը: