211652_close_icon
views-count8308 դիտում article-date 09:23 01-01-2019

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սպիտակի և Ստեփանավանի, Տիգրանաշենի ոլորաններում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի և Ջաջուռի ոլորաններում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Ալագյազ, Ալագյազ-Արթիկ, Թալին-Արտենի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, ինչպես նաև Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն: Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 5 մ): Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 320 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր