211652_close_icon
views-count9646 դիտում article-date 23:37 02-02-2019

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը դեմ է արտահայտվել Հայաստանի օրհներգը փոխելու մտադրությանը

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Բոշյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը նախաձեռնել է Հայաստանի պետական օրհներգը փոփոխելու գործընթաց: Արման Բոշյանը գրել է. «Ալեն ջան, Անկեղծ ասած չէի պատկերացնում, որ օրհներգի հարցը այսքան կծավալվի և տարբեր շրջանակներում քննարկման նյութ կդառնա։ Բայց, հետևելով ընթացքին, տեսնում եմ, որ թեման ոչ միայն չի մարում, այլ նաև ինչ-որ հարցումներ ես հրապարակում: Այս գրառումը կարող ես համարել իմ դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Եթե հարցը մտնի խմբակցության օրակարգ, իմացի, որ ի դեմս ինձ, արդեն ունի մեկ դեմ ձայն։ Միայն դեմ քվեարկելով չեմ սահմանափակվելու, այլ նաև համախոհներ եմ փնտրելու և մեր գործընկերներին կոչ եմ անելու հարցը օրակարգից հանել(այս գրառումը կարելի է համարել այդ գործընթացի սկիզբ): Իմ հիմնավորումները միայն և միայն պատմաքաղաքական են. պետական օրհներգի, զինանշանի, դրոշի և այլ պետական ատրիբուտներում իմ համոզմաբ չկան գեղագիտական կամ ժամանակի թրենդին հատուկ նյուանսներ: Պետական խորհրդանիշները քաղաքական ինքնության, տվյալ ժողովրդի քաղաքական պատմության հետ ասոցացվող և մարսված ատրիբուտներ են, այլ ոչ թե աչքին կամ ականջին հաճելի ժամանցի միջոց: Իմ համոզմաբ ագային օրհներգը կարող է մեկ լարից արձակված միատոն մի ձայն լինել, իսկ զինանշանը՝ ուղղակի մի հորիոնական գիծ, բայց պետք է ներկայացնեն պետության և նրա հիմնադիր, պետականաստեղծ ժողովրդի քաղաքական կամքը և ինքնությունը, քաղաքակրթական գենետիկան, պատմական հիշողությունը։ Կարող ես հարցնել՝ արդյո՞ք Խաչատրյանը մերը չէ, մեր ինքնության մարդը չէ: Խաչատրյանն էլ է մերը, Համասյանն էլ, բայց հարցը արվեստագետի հանճարը չէ։ Վաղը ոչ պակաս հանճարներ ենք ունենալու, ովքեր ոչ պակաս ներշնչող գործեր են գրելու։ Ի՞նչ անենք, տաս-քսան տարին մեկ օրհներգ փոխե՞նք՝ մեր քաղաքական գիծը։ Խոսքը հարյուրամյակների գծի մասին է: Մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել ես .... Այս հարցում կոնսեսուս չկա: հ.գ. Եղբայր, քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում»:

Նմանատիպ նյութեր