211652_close_icon
views-count3523 դիտում article-date 11:03 04-04-2019

Ի՞նչն է ստիպել վարչապետին շտապել ֆեյսբուքյան էջում ցուցանիշներ ներկայացնել բյուջեի 1-ին եռամսյակի կատարողականի վերաբերյալ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն դեռևս չի հրապարակել առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշները։ Իսկ մինչ այդ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում որոշ ցուցանիշներ ներկայացնել բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ։ Թե ի՞նչն է ստիպել վարչապետին այդպես վարվել, հավանաբար կռահեցիք: «Պետական բյուջեի հավաքագրումների պլանն առաջին եռամսյակում գերակատարվել է 11,4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9,4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել»,- գրել է վարչապետը։ Ի՞նչ կատարողականի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, իհարկե, դժվար է գլուխ հանել։ Բյուջեի եկամուտներն այլ բան են, հարկային եկամուտները` այլ բան։ Հիմա հարկային մուտքե՞րն են գերակատարվել, թե՞ բյուջեի եկամուտները։ Ամեն դեպքում, հազիվ թե Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ վարչապետը քննարկած լինել բյուջեի կատարողականը։ Ուստի պետք է ենթադրել, որ խոսքը բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների մասին է։ Անշուշտ, լավ է, որ դրանք գերակատարվել են։ Բայց ինչի՞ նկատմամբ, ի՞նչ պլանի մասին է խոսքը։ Բյուջեի հավաքագրումների գերակատարման մասին խոսելիս, լավ կլիներ, որպեսզի կառավարության ղեկավարը համեմատություններն աներ նախորդ ժամանակաշրջանի հետ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր