Ռոբերտո Բաջո. Մինչև հիմա նորմալ չեմ քնում աշխարհի առաջնությունում շեղ հարվածելու պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոբերտո Բաջոն խոստովանել է, որ նախկինի պես շատ ծանր է տանում իր շեղ հարվածը՝ 1994թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո 11մ. հարվածաշարում:
«Ես մինչև հիմա նորմալ չեմ քնում Բրազիլիայի հետ եզրափակիչ խաղում 11մ. շեղ հարվածի պատճառով:
Դա տհաճ պահ է, որը կարող է դաս լինել: Ես միշտ երազում էի Բրազիլիայի հետ խաղալ աշխարհի առաջնության եզրափակիչում և ռևանշի հասնել 1970-ին Իտալիայի պարտության համար:
Սակայն երազները մի բան են, իսկ իրականությունը՝ բոլորովին այլ: Ես այլ վերջաբան էի սպասում», ասել է Բաջոն: