Norway Chess. Արոնյանը սևերով հաղթեց Մամեդյարովին
Նորվեգիայում շարունակվում է Norway Chess գերհզոր մրցաշարը:
3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը:
Սևերով հանդես եկող մեր շախմատիստը վերելքով անցկացրեց պարտիան և արդեն 31-րդ քայլում մրցակցին ստիպեց անձնատուր լինել:
Տուրի մյուս պարտիաները շարունակվում են: