Բաց քննարկում՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչի վերաբերյալ. ուղիղ միացում Ջերմուկից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/09/09/amulsar/3089393]Tert.am[/url]-ը գրում է. Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչի վերաբերյալ: Քննարկումից հետո նախաձեռնող խմբի անդամները հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային, մանսավորապես՝ վարչապետը խնդրել էր Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները:
Նա նաև նշել էր, որ Տեսչական մարմնին հանձնարարել է ստուգումներ իրականացնել։ Վարչապետը շեշտել էր՝ չենք կարող անտեսել բնապահպանական ռիսկերը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/09/amulsar/3089393]այստեղ[/url]