Փրկարարներն ամրացրել են անձրևատար խողովակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 11:17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի անձրևատար խողովակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ամրացրել են անձրևատար խողովակը: