Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարահանվում է Տիգրան Մանսուրյանի «Հետեւիր, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում. Armtimes.com. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://armtimes.com/hy/article/171328?fbclid=IwAR2TI60STK4bXeDP3AJ5k-D5QULi2bvFzq3KwmVwrf-_aCDgTtcrwfml150]Armtimes.com[/url]-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկայում կտեսնենք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետեւիր, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանվող տեսահոլովակում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօրվանից սկսվել են նկարահանման աշխատանքները: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են առավոտյան:
Սա այն ստեղծագործությունն է, որը մաեստոր Մանսուրյանը գրել է Երեւանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: «Հետեւիր, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:
Նվագախմբի կատարմամաբ ստեղծագործությունն արդեն ամբողջական ձայնագրված է «Էրեբունի-Երեւան-2801» տոնակատարությունների շրջանակում: Նկարահանումներին մասնակցում են 300-ից ավելի երաժիշտ կատարողներ: