ՌԴ ԱԳՆ խոսնակը երևանյան երեկոն անցկացրել է ջազ-ակումբում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում:
Մարիա Զախարովան[url=https://www.instagram.com/mzakharovamid/?utm_source=ig_embed] «Ինստագրամ»[/url]-ի իր էջում երեկոյից հրապարակել է լուսանկար, իսկ հայկական երաժշտությունից պատառիկներ տեղ են գտնել նրա «story»-ում:
«Երեկո երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ արձանագրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների: