211652_close_icon
views-count4341 դիտում article-date 15:27 05-05-2020

«Ստեփանին գիտեմ, երբ դեռ լրագրողի էի». Նաիրա Զոհրաբյանը ազատ արձակված ցմահ դատապարտյալի մասին

24 տարի ցմահ ազատազրկումից հետո դատարանը վաղաժամկետ ազատ արձակեց Ստեփան Գրիգորյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ստեփանին գիտեմ, երբ դեռ լրագրողի էի ու լուսաբանում էի մահապատժի դատապարտվածների գործերը, որոնք այնուհետեւ փոխարինվեցին ցմահ ազատազրկմամբ։ Ժամանակին մահապատժի դատապարտված եւ այնուհետ ցմահ պատիժը կրող Ստեփանը այսօր ազատության մեջ է, ու չնայած ես չեմ հավատում բերդերի դաստիարակչական միֆին, սակայն հավատում եմ, որ Ստեփանի դեպքում գործ ունենք իր մեղքը իրապես գիտակցած ու երիցս ապաշխարհած մարդու հետ։ Վստահ եմ դրանում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր