211652_close_icon
views-count1102 դիտում article-date 15:08 06-06-2020

Հայտնի է Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Սեյրան Հայրապետյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ: «Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ Նախագահ՝ Դավիթ Մելքումյան «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ Նախագահ՝ Վահրամ Բալայան «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան Նախագահ՝ Աշոտ Ղուլյան «Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ Նախագահ՝ Արամ Գրիգորյան Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ Նախագահ՝ Գագիկ Բաղունց «Արցախ– Կանադա» բարեկամական խումբ Նախագահ՝ Արթուր Հարությունյան «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ Նախագահ՝ Դավիթ Իշխանյան

Նմանատիպ նյութեր