Հակոբ Սիմիդյան. Երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջեւում է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոռոնավարակի ճգնաժամի ժամանակ, հատկապես էն պարագայում, երբ վարակված է նաեւ երկրի ղեկավարը, քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ պետք ա որակվի՝ դավաճանություն:
Եվ հիշեք, հարգելիներս, երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջեւում է, ու ոչ միայն կոռոնավիրուսային`առջեւում է նաեւ քրեական վարակի իրավական բուժումը:
Այո՛, ժամանակին էլ չեք պահպանել սահմանված կանոնները, որովհետեւ ինչպես հիմա, այնպես էլ նախկինում դուք զբաղված եք եղել ձեր անձնական խնդիրների լուծմամբ»: